«Ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա» (ռուս.՝ «Берём всё на себя»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Շերստոբիտովը 1980 թվականին Բորիս Վորոբյովի «Ալեբախություն Կատոմարիի մոտ» վիպակի հիման վրա։
Ընթանում են Հայրենական մեծ պատերազմի վերջին ամիսները։ Հատուկ նշանակության նավաստիների խումբն ավագ լեյտենանտ Բալանդինի ղեկավարությամբ ստանում է հատուկ կարևորության գաղտնի հրաման՝ ներթափանցել թշնամու թիկունք և ոչնչացնել գերմաանցիների կողմից ջրասույզ արված հեղուկանավերի և հիդրոինքնաթիռների վրա գտնվող հրանոթային սարքավորումները, որպեսզի ապահովի խորհրդային դեսանտային զորքերի ազատ վայրէջքը։ Ինը կոմունիստ-կամավորականներից կազմված ջոկատին մեկ է օր տրված հրամանի կատարման համար, հետախուզական տվյալները բացակայում են, դիվերսիոն խումբը պետք է հույսը դնի միայն իր ուժերի վրա, ամեն ինչ վերցնի իր վրա։
2010 թվականին ֆիլմը թողարկվել է «Ցենտրալ Փարթներշիպ» կոլեկցիոն հրատարակության կազմում «Երկնագույն էկրանի մոտ» շարքում՝ «Մեծ պատերազմի հերոսները։ Դիվերսանտներ և հատուկ նշանակության ջոկատայիններ»։ Ժողովածուում տեղ են գտել նաև «Ապրել մինչև լուսաբաց», «Ես Խորթիցան եմ» և «Ամրոց» ֆիլմերը[1]։